Բողոքի ակցիա` Շիրակի նորանշանակ մարզպետին ներկայացնելու պահին

Բողոքի ակցիա` Շիրակի նորանշանակ մարզպետին ներկայացնելու պահին
Բողոքի ակցիա` Շիրակի նորանշանակ մարզպետին ներկայացնելու պահին

«Մուշ 2» նորակառույց թաղամասում աշխատած մի քանի բանվորներ պահանջում էին իրենց աշխատավարձը Մինչ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները, մարզի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու լրագրողները մարզպետարանի դիմաց սպասում էին, թե երբ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կգա ու կներկայացնի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, բանվորները սկսեցին իրենց բողոքի ակցիան:

Նրանցից մեկը դժգոհեց, որ օգոստոս ամսից սկսած եվրոդռներ ու պատուհաններ են սարքել նորակառույց շենքերի համար, սակայն իրենց փողը չեն տալիս, ամեն անգամ տանում –բերում են` ասելով` կտանք էլի: «Սվառչիկները, աբլիցովչիկներն էլ չեն ստացել իրենց գումարը, միայն մեր ցեխը 7 միլիոն փող ունի ստանալու, 20 հոգուց ավել աշխատող կա: Մենք պայմանագիր չունենք կնքած, մեզանից և ոչ մեկը գրանցված աշխատող չի եղել, ձեռքներս որ փող չկա, ճարահատյալ ենք աշխատել , էսպես ասեմ՝ ընկերական ենք աշխատել: Չեն հրաժարվում, որ մեզ պարտք են, ուղղակի ասում են 10 օր հետո եկեք, գնում ես, ասում են` մի ամսից եկեք էլի փող չկա»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/11/213403/