Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին

Հայաստանը մասնակցելու է «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթին, որը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: 

Այս մասին հայտնում է մրցույթի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջը: 

«Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալվելու է Շվեդիայում «Եվրատեսիլ 2023»-ում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինի հաղթանակի շնորհիվ: Երգչուհին մրցույթում հաղթել էր նաև 2012 թվականին: 

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր Բրյունետը «Future Lover»  երգով և զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը: