«Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկայում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակերտ գյուղի «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող թռչնաֆաբրիկայում տղամարդու դի է հայտնբերվել: Այդ մասին տեղեկացնում է Sahmshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, Ոստիկաններն ու քննիչները նշված թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ,  61-ամյա Լյովա Շարաֆյանի դին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում