Առաջիկա 5 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-27-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: