Կապան-Գորիս ավտոճանապարհին իրանական ավտոցիստեռնը կողաշրջվել է

Մարտի 16-ին, ժամը 03:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Ս․ Մ․)  մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած) կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է, տուժածներ չկան:

ՃՈ աշխատակիցների և փրկարարների կողմից իրականացվում է հերթապահություն:

Ժամը 14։25-ի դրությամբ Կապան-Գորիս ավտոճանապարհը բաց է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։