Մեկնարկում են հիպոթեկային նոր ծրագրեր՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին

Հեղինակ MediaLab

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են: Մշակվել և փուլ առ փուլ կյանքի են կոչվում տարբեր ուղղություններով ծրագրեր, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ դեռ 2017 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով կատարված ուսումնասիրությամբ վերհանվել են անձի վերարտադրողական վարքագծի վրա ազդող հիմնական գործոնները: Ըստ ուսումնասիրությունների՝ առաջին տեղում աշխատանքն է, եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելը, երկրորդ տեղում՝ բնակարանային ապահովության խնդիրները:

Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում։