Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են մայրաքաղաքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ կայուն համաճարակային վիճակի պահպանման շրջանակներում իրականացվող համալիր աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մաիսն տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։