Հայաստանում բնակվող Արցախի բնակիչները կարող են դիմել մոտակա պոլիկլինիկաներ՝ անվճար սպասարկման համար

ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած Արցախի Հանրապետության բնակիչները բժշկական հետազոտման, ախտորոշման, բուժման նշանակման և վիրահատական միջամտության համար կարող են ըստ բնակության վայրի՝ դիմել համապատասխան պոլիկլինիկաներ, անվճար սպասարկման համար։

Վիրահատության համար պոլիկլինիկաների միջոցուվ կուղեգրվեն համապատասխան բուժհաստատություններ։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։