Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի միջնորդությունը (խմբ. Միջնորդությունը ներկայացնելու պահին կատարել է Արդարադատության նախարարի պարտականությունները):
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:
Դավիթ Գրիգորյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը: