Արցախի թեմի առաջնորդն ու Պարգև արքեպիսկոպոսն այցելել են Գանձասարի վանական համալիր

Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել են Գանձասարի վանական համալիր:

«Արմենպրես»ի հաղորդմամբ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշվում է, որ տեղի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում  սրբազան հայրերը մասնակցել են Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին, ինչպես նաև աղոթք բարձրացրել Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների`հայրենիք շուտափույթ վերադարձման համար: