Բոստոնի ահաբեկչության հեղինակները, հնարավոր է, չեչեն են

Բոստոնի ահաբեկչության հեղինակները, հնարավոր է, չեչեն են
Բոստոնի ահաբեկչության հեղինակները, հնարավոր է, չեչեն են

Բոստոնում կատարված ահաբեկչությունում կասկածվողները Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք եկել են Հյուսիսային Կովկասից, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը:

Այդ տեղեկության համաձայն, ենթադրյալ երկու ահաբեկիչներն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապրում են ԱՄՆ-ում: Ըստ NBC-ի անանուն աղբյուրի, նրանք եղբայրներ են եւ ժամանել են Չեչնիայից: Նրանցից մեկն արդեն սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:

Երկրորդ կասկածյալը 19-ամյա Ջոհար Ծառնաեւն է: Ոստիկանությունը պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տվել:

Lragir.am