«Քրեական ենթամշակույթ մի փնտրեք միայն դատապարտյալների շրջանում, փնտրեք նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեջ»․ ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր քննարկվող քրեական ենթամշակույթի մասին. ի դեպ, ենթադրյալ ինքնասպան 21 ամյա Սարգիս Աբելյանի մահն արձանագրվել է Քրեակատարողական հիմնարկների մեջ օրինակելի համարվող քրեական ենթամշակույթից առանձնացված 5-րդ մասնաշենքում: Քրեական ենթամշակույթ մի փնտրեք միայն դատապարտյալների կամ կալանավորների շրջանում, փնտրեք նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեջ: Եվ դուք կգտնեք նրանց»։