«Բաց թողեք Պերմյակովին, նա անմեղ է, փնտրեք դրսում գտնվող իրական հանցագործներին»

«Բաց թողեք Պերմյակովին, նա անմեղ է, փնտրեք դրսում գտնվող իրական հանցագործներին»
«Բաց թողեք Պերմյակովին, նա անմեղ է, փնտրեք դրսում գտնվող իրական հանցագործներին»

www.lragir.am-Ավետիսյանների հարազատները հացադուլ կանեն ՌԴ հյուպատոսարանի առաջ:

Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեն այսօր մարդաշատ էր: Սպանված 7 քաղաքացիներ եւ օդում կախված բազմաթիվ ինչուներ, որոնց պատասխանը չունի ոչ ոք: Շատերն էին այսօր եկել Ավետիսյանների տուն՝ այդ ինչուների պատասխանը ստանալու ակնկալիքով, բայց բացարձակ ոչ մի հարցի պատասխան չունեն անգամ տուժողների իրավահաջորդները:

Ողբերգական սպանությունից 40 օր անց հարազատները նույն հարցերն են տալիս՝ ինչու՞ են հանցագործները ընտրել հենց այս՝ ոչնչով աչքի չընկնող, համեստ բնակարանը:

Նրանք համոզված են, որ սպանությունը նա չի կատարել, ում ներկայացնում են:

«Բաց թողեք Պերմյակովին, նա անմեղ է, փնտրեք դրսում գտնվող իրական հանցագործներին: Էդ երեխեն չէր կարող սպանել այս ընտանիքին, անմեղ ընտանիքին: Զինվոր մարդ, պետության ձեռքի մարդ, էդ երեխեն չէր կարող անել: Որպես չուչել բերին քցին երեխուն…»,- անգամ նման հայտարարություն էին այսօր անում Հասմիկ Ավետիսյանի քույրերը:

Նրանք դարձյալ պնդում են, որ տեղի ունեցածը կազմակերպված սպանություն է եղել, որը մեկ հոգի չէր կարող կատարել:

Հարազատները պահանջում են ՀՀ իշխանություններից՝ օր առաջ պատասխանել իրենց հուզող հարցերին, հակառակ պարագայում սպառնում են՝ կգնան ծայրահեղ քայլերի: Նրանք մտադրություն ունեն կազմակերպել բողոքի գործողություններ, հացադուլ անել՝ հենց ՌԴ հյուպատոսարանի առաջ:

«Եթե մեր իշխանություն կոչվածները չեն կարող ոչինչ անել, մենք իմանանք՝ գնանք ռուսներից բան պահանջենք: Ասե՛ք մեզ, մենք ի՞նչ անենք, ո՞վ սպանեց իմ քրոջ մեծ ընտանիքը, ո՞վ մարեց Ավետիսյանների ծուխը, ով սպանեց իմ բալեքին»,-ասում էր Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Ջուլիետան: Ավելին` սկզբնաղբյուրում