«Ոչ ես, ոչ ինձ հետ փոխկապակցված անձինք վերջին 2.5 տարվա ընթացքում ոչ մի շարժական ու անշարժ գույք ձեռք չենք բերել»․ Լենա Նազարյան

Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ո’չ ես, ո’չ ինձ հետ փոխկապակցված անձինք վերջին 2.5 տարվա ընթացքում ոչ մի շարժական ու անշարժ գույք ձեռք չենք բերել։ Բնակարանս էլ, որտեղ ապրում եմ, առանձնատուն չէ, այլ բնակարան է բազմաբնակարան շենքում, որը ձեռք եմ բերել 2017 թվականին։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների մասին տեղեկությունները կարող եք ճշտել նրանց ներկայացրած տարեկան հայտարարագրերում»։