ՊԵԿ-ը կրկին 30 օրով կասեցրել է Սիվիլիթասի ստուգումները

ՊԵԿ-ը կրկին 30 օրով կասեցրել է Սիվիլիթասի ստուգումները
ՊԵԿ-ը կրկին 30 օրով կասեցրել է Սիվիլիթասի ստուգումները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները:

Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30 աշխատանքային օրով կասեցվել էին հարկային ստուգումները Սիվիլիթաս հիմնադրամում: Կարդալ ավելին