Սպասվում է, որ այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. Փաշինյան

Սպավում է, որ նոյեմբերի 16-ին կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անխափան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին: 

Վարչապետի խոսքով՝ ինչպես ամեն օր, այսօր առավոտյան էլ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ: «Եվ ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել՝ իհարկե այն նշաձողի սահմաններում, որ մենք ունենք: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր վերադարձողների թիվը գերազանցել է 1000-ը, տեմպը աճում է»,-ասաց Փաշինյանը: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։