Հայ սպայի նկատմամբ Ադրբեջանի պահվածքին պետք է գնահատական տան միջազգային կառույցները․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն Ադրբեջանում գերի ընկած ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ պարտադրված տեսաուղերձ նկարահանելու դեպքի առթիվ հորդորում է ահազանգել հումանիտար իրավունքի պահպանման հարցերով զբաղվող կառույցներին:

«Տեսաուղերձից պարզ է դառնում, որ մեր սպան ընթերցում է այդ տեքստը, կաշկանդված է և իրեն թելադրված տեքստի մատուցման խնդիր կա: Ըստ էության՝ հարկադրանքի, բռնության, սպառնալիքների ներքո անձին դրդել են որոշակի գործողությունների կատարման: Իհարկե, ադրբեջանական տարբերակն այն է, որ տեղի է ունեցել դիվերսիա, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սահակյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: