Ամենախոշոր փոստային բաժանմունքների դիմաց իրականացվել են գծանշումներ. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլագիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որի ղեկավարած գերատեսչության կազմում է գտնվում Հայփոստը, իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ամենախոշոր փոստային բաժանմունքների դիմաց իրականացվել են գծանշումներ, որոնք կօգնեն կենցաղային վճարումներ կատարող և փոստային ծառայություններից օգտվող քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորությունը ։

⛔️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94-2020 ցուցումի համաձայն՝

Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ
շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:

Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ ՉԵՆ տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:

Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը:

#ՊահպանենքՀեռավորություն #ՊահպանենքԱնվտանգությանԿանոնները
#ԿրենքԴիմակ

Ամենախոշոր փոստային բաժանմունքների դիմաց իրականացվել են գծանշումներ, որոնք կօգնեն կենցաղային վճարումներ կատարող և…

Gepostet von Hakob Arshakyan am Mittwoch, 3. Juni 2020