Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

Հունիսի 24-26-ը Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այս մասին Twitter-ում գրել է Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Բոգդան Աուրեսկուն:

«Եվրամիության աջակցությունը Արևելյան գործընկերներին նշանակում է նաև ԵՄ ավելի ակտիվ ներգրավվածություն, ներառյալ՝ ձգձգված հակամարտություններում: ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մանդատի ներքո, Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի և Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգի հետ միասին, հունիսի 24-26-ը կայցելենք Հարավային Կովկաս՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան»,- գրել է Աուրեսկուն։

Աղբյուր՝ Factor.am