Որոտանում դեպի այգիներ տանող այլընտրանքային ճանապարհ է կառուցվում

Սահմանամերձ դարձած Որոտան բնակավայրում այգիներ հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել նոր ճանապարհ կառուցել, որպեսզի բնակիչները իրենց վարելահողին հասնեն անվտանգ ճանապարհով։ Խնդիրը համայնքի ղեկավարին էին ներկայացրել բնակավայրի բնակիչները․ կարճ ժամանակ անց, ընթացք է տրվել։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ Աշխատանքների ավարտին շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել դեպի այգիներ։

Գորիսի համայնքապետարան