ՀՀ քաղաքացիություն չունեցողների համար օդանավակայանում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է`

փոփոխություն է կատարվել Կարանտին սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։Մասնավորապես՝

նախատեսվում է Հայաստանում կարնտինը երկարաձգել մինչև 2022 թվականի հունիսի 20-ը: Որոշման կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 20-ից,

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է,

շարունակվում է որպես պահանջ մնալ վերջինների կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը: Սույն կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 1-ից։