Այս պահին այրվում է Վարդան Ղուկասյանի մոտ ընկերոջ բիստրոն

Այս պահին այրվում է Վարդան Ղուկասյանի մոտ ընկերոջ բիստրոն
Այս պահին այրվում է Վարդան Ղուկասյանի մոտ ընկերոջ բիստրոն

Այս պահին այրվում է Գյումրու Հաղթանակի պողոտայի և Մայակովսկի փողոցների հատման անկյունում գտնվող «Պուրակ» սրահը, որում տեղակայված են Վարդան Ղուկասյանի մոտ ընկերներին` Հովհաննես և Վարդան Մարտիրոսյաններին պատկանող բիստրոն և խմորեղենի արտադրամասը:

Այս պահին հրդեհի վայրում են երեք հրշեջ մեքենաներ, որոնց սակայն չի հաջողվում հանգցնել կրակը, հոսանքազրկվել են մոտակա բոլոր փողոցներն ու շենքերը, ոստիկանները շրջափակել են Տերյան փողոցից դեպի Հաղթանակի փողոց տանող ճանապարհը: Հովհաննես Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի դասարանցին է, նրա մտերիմը, որին հաջողվել է տարածքներ ձեռք բերել Գյումրու ամենակենտրոնական հատվածներում: Կարդալ ավելին