Ադրբեջանական կողմը բախումները նախապես էր պլանավորել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան․ Factor.am

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումներն ադրբեջանական կողմը նախապես է պլանավորել։ Այս մասին «Говорит Москва»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ «Մենք ամբողջ գիշեր տեղեկություններ ենք ստացել, որ Մոսկվայի հարավ-արևելքում մի քանի նման դեպք է տեղի ունեցել:

Շատ լավ կազմակերպված հանցախմբերը, որոնք լավ զինված են եղել, ենթադրվում է՝ հետապնդել են հայկական համարանիշով ավտոմեքենաներն ու մարդկանց և մեծ կռիվ սկսել։ Զոհեր չկան, սակայն կան վիրավորներ․ մի քանի անձ հիվանդանոցում է։ Մենք մեր գործողությունները համակարգում ենք իրավապահների հետ, հասարակական կազմակերպությունները ևս կապի մեջ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։