Մարի Իզմիրլյանի և Գավառի մանկատան սաները հյուրընկալվել են Ազգային Ժողովում

Աղջիկների միջազգային օրվա առթիվ՝ Մարի Իզմիրլյանի և Գավառի մանկատան սաները հյուրընկալվել են Ազգային Ժողովում:

Երեխաները շրջել են խորհրդարանի տարածքում, այցելել գրադարան և թանգարան, ներկա գտնվել «Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսին:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ողջունելով աղջիկներին՝ խրախուսել է նրանց ազատ հաղորդակցվել և բարձրաձայնել իրենց հուզող հարցերը․ «Ես շատ ուրախ եմ, որ դուք պատանեկության շրջանում հստակ գիտեք, թե ինչ եք ուզում։ Դա նշանակում է, որ գիտակցված քայլերով եք գնում դեպի ձեր նպատակը։ Մաղթում եմ, որ այդ ճանապարհին որևէ դժվարություն ձեզ չվախեցնի և նույնքան պայծառ դեմքերով գնաք ձեր երազանքի հետևից»։

Պատգամավորների հետ հանդիպման ընթացքում՝ երեխաները հարցեր են ուղղել վերջիններիս, խոսել ճիշտ մասնագիտության ընտրության կարևորության ու իրենց երազանքների մասին։