Աշոտյան-Զոլյան. օրենքից դուրս, թե ներս

Աշոտյան-Զոլյան. օրենքից դուրս, թե ներս
Աշոտյան-Զոլյան. օրենքից դուրս, թե ներս

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է մի շարք փաստարկներ իր՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվելու մասին որոշումը հիմնավորելու համար:
Նախարարությունը նշում է, որ կարող էր ռեկտորին աշխատանքից ազատել:

Ռեկտորն էլ հիշեցնում է, որ չի կատարել ռեկտորի հրամանը, քանի որ պարտավոր չէ կատարել օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

Այժմ ԿԳՆ նախարարը հանդիպում է անցկացնում ուսանողների հետ:

© Medialab.am