«Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի համար ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Հռոմ». Սասնա ծռեր

«Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի համար ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Հռոմ». Սասնա ծռեր
«Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի համար ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Հռոմ». Սասնա ծռեր

Սասնա ծռեր համահայկական կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք տեղեկություն ունենք, որ Սերժ Սարգսյանի համար նրա փեսա Միքայել Մինասյանը ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի՝ մեծահարուստների մի թաղամասում։

20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant’Anselmo, 10):

ՀՀ իշխանություններին հորդորում ենք ստուգել սույն տեղեկությունը և, հաշվի առնելով, որ թալանչիներն ու կեղեքիչները նյութապաշտ են ու շքեղամոլ, անհայտ նկուղների փոխարեն նրանց փնտրել հայտնի պալատներում։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն»: