Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից 233-ը՝ ծայրահեղ ծանր. Փոխնախարար

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերը.

«Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝

Ծանր – 962,
Ծայրահեղ ծանր – 233,
Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված – 76։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:

Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան»: