Ադրբեջանը կրակել ու սպանել է հայ զինծառայողի․ Մարուքյանն անընդունելի է համարում զոհի և ագրեսորի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը արձանագրել է, որ Սպիտակ տան կողմից Ադրբեջանին ու Հայաստանին իրավիճակը դեէսկալացնելու վերաբերյալ կոչ ուղղելուց հետո Ադրբեջանը կրակել և սպանել է հայ զինծառայողի Հայաստանի սուվերեն տարածքում։

«Սպիտակ տան հայտարարությունից հետո Ադրբեջանը կրակել և սպանել է հայ զինծառայողի Հայաստանի սուվերեն տարածքում։ Զոհի և ագրեսորի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը՝ կիսվելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբիի հայտարարությամբ, որը Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել դեէսկալացնել իրավիճակը։