Ռուսամետ զինյալները քիչ առաջ կործանել են երկու Су-25 ինքնաթիռ (Տեսանյութ)

Ռուսամետ զինյալները քիչ առաջ կործանել են երկու Су-25 ինքնաթիռ (Տեսանյութ)
Ռուսամետ զինյալները քիչ առաջ կործանել են երկու Су-25 ինքնաթիռ (Տեսանյութ)

Ինչպես հաղորդում է Հակաահաբեկչական օպերացիայի գլխավոր շտաբը քիչ առաջ գրոհայինները կործանել են երկու ուկրաինական  Су-25 ինքնաթիռ: Օդաչուները հասցրել են կատապուլտի (ինքնանետիչ) օգնությամբ փրկվել:
« Դմիտրովկա բնակավայրի մոտակայքում Ուկրաինական զինված ուժերին կրակային աջակցություն ցուցաբերելիս ահաբեկիչները կործանել են երկու Су-25 ինքնաթիռ:
Հաջողությամբ ավարտելով իրենց գործողությունները չորս Ուկրանիական ինքնաթիռները գնդակոծվեցին զենիթա-հրթիռային կայաններից:
Չնայած հակահրթիռային մանեվրերին և ջերմային կեղծ թիրախների արձակմանը այնուամենայնիվ երկու ինքնաթիռ ստացան վնասվածքներ: Օդաչուները կատապուլտի (ինքնանետիչ) օգնությամբ փրկվեցին: Նախնական տվյալներով հրթիռները արձակվել են ՌԴ տարածքից », – ասված է հայտարարության մեջ: 

Վահե Ներսեսյան