ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է սահմանազատման հարցերի հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողով:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ հանձնաժողովը նախագահելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում են լինելու նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից, ԱԱԾ-ից: