Երեկվանից Սյունիքում սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է.

«Հարգելի´ հայրենակիցներ,

Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսպորտային միջոցների կուտակումներ։

Առաջիկա 2-3 ժամերին Գորիս-Սիսիան հատվածում քամու արագությունը կհասնի իր առավելագույն արագությանը։

Երեկոյան ժամը 20։00-ից հետո բուքն աստիճանաբար կսկսի թուլանալ, իսկ գիշերվա երկրորդ կեսին, դեպի լուսադեմ աստիճանաբար կդադարի։

Վաղը ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը հանրապետության ողջ տարածքում ուժեղ քամիներ, բուք, ձյան տեսքով տեղումներ չեն կանխատեսվում»։