Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ է արել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ է արել, հանրությունից ոչինչ չի թաքցրել, իսկ կառավարության միջոցառումների արդյունավետությունը քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքին դեմ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը  նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում պետության միջոցառումերի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցին:

« ՀՀ կառավարությունը, ինչպես պարտավորվել էր, 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ մնալ՝ կորոնավիրուսի հարցում: Ես ուրախ եմ հանձնաժողովի ձևավորման համար, որովհետև միշտ էլ օգտակար է նորից նայելը: Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր ցուցիչը, որը պետք է նայենք, մեր օրական դրական դեպքերի տոկոսային հարաբերությունն է թեստերի հետ: Մենք այսօր արդեն բավական երկար ժամանակ հասել ենք մի տոկոսի, որ ամիս ու կես առաջ նույնիսկ չէինք կարող մտածել, որ կհասնենք այդ ցուցանիշին: Մեզ մոտ 5-6 տոկոսն են դրական դեպքերը՝ թեստերի թվի հետ համեմատած: Սա նշանակում է, որ մենք շատ էֆեկտիվ հայտնաբերում ենք»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։