Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է․ ՊՆ խոսնակ

Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։
Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։