Գազը թանկանալու է 24, էլեկտրաէներգիան՝ 7-8 դրամով

Գազը թանկանալու է 24, էլեկտրաէներգիան՝ 7-8 դրամով
Գազը թանկանալու է 24, էլեկտրաէներգիան՝ 7-8 դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների ամբողջական վերանայման արդյունքում նախնական գնահատականներով մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը։ Այս մասին գրում է tert.am-ը:

«Սկսվել է արդեն «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտի ուսումնասիրությունը, սակագնի վերանայման հայտով հանձնաժողովը տեղյակ է եղել մայիսի 14–ին, իսկ որ սպասվում էր վերանայում, դուք էլ էիք տեղյակ դեռևս 2012թ.–ից»,– ասաց նա՝ հավելելով, որ նախնական գնահատականներով բնակչության համար նախատեսված սակագնի համար հիմնավորված են համարում 156 դրամը՝ գումարած ավելացված արժեքի հարկը։

lragir.am