Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում կայացած ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը։
APA-ի փոխանցմամբ՝ Բաքուն նշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ և կանխեր նման գործողությունները՝ դրանք որակելով որպես «խորը արմատացած էթնիկ ատելության դրսևորում»։



















