«Դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում». Սերժ Սարգսյանի ուղերձը

«Դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում». Սերժ Սարգսյանի ուղերձը
«Դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում». Սերժ Սարգսյանի ուղերձը

Կանանց տոնի կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն և հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին: Թող միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ:

Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:

Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի»:

© Medialab.am