Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բացվեց զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Երևանում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց վերականգնողական բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված աշխատանքները թիթեռներով կոմպոզիցիաներ են, որոնց վաճառքից ստացված ամբողջ հասույթը զինվորները փոխանցելու են Զինվորի տանը:

«Տղաներն իրենց ձեռքով արվեստ են ստեղծել և ես պատահական չեմ ասում այդ բառը: Նրանք ստեղծել են գեղեցիկ գործեր՝ կարողանալով հաղթահարել ժամանակավոր  տկարությունը: Սա հիշարժան միջոցառում է, և կարևոր չէ, թե որքան գումար կհավաքվի, պարզապես այս ներդրումն անգնահատելի է: Նախկինում ևս այս ավանդույթը եղել է, տղաները տղաների համար մոտեցումն է գործում: Բարի ավանդույթ է, որը պետք է շարունակել համատեղ ուժերով»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։