ՀՀ Արտաքին գործերի նախարարության տվյալներով, Երեւանից Հալեպ թռչող օդանավի` կրակահերթերի տակ ընկնելու հետեւանքով առնվազն 4 զոհ եւ 10 վիրավոր կա:
Հաղորդվում է, որ Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Հալեպ մեկնող ուղեւորները տուժել են ազատբանակայինների կրակահերթերի հետեւանքով:
«Քանի որ դեպի Հալեպ հիմնական ճանապարհը փակ է, օդաչուները որոշել են այլ ճանապարհով վայրէջք կատարել Հալեպում և ընկել են Սիրիայի ազատբանակայինների կրակահերթի տակ: Զոհվածների անունները հայտնի են՝ Հարութ Սուվարյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան»,- ԱԳՆ-ին վկայակոչելով գրում է panarmenian.net-ը:
© Medialab.am