Մահվան ելքով վթար Դավիթ Բեկի փողոցում

Փետրվարի 17-ին, ժամը 20.25-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 29-ամյա ուղևոր Լևոն Մուշեղյանը տեղում մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտովթարին մասնակից է եղել նաև մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը հեռացել էր դեպքի վայրից: Բացատրական աշխատանքի արդյունքում 18-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։