Եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը, և Կաթողիկոսը կապի մեջ է նրանց հետ․ Մայր Աթոռ

Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը։

«Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ», -նշել է նա։