Այս շաբաթ Պուշկինի թունելով երթևեկությունը ժամանակ առ ժամանակ կդադարեցվի

Վանաձոր-Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից 15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։

Կգործի շրջանցիկ ճանապարհ Պուշկինի լեռնանցքով։