ՍԴ նախագահի ընտրության հարցը սպառելուց հետո, պետք է ընտրվեն ՍԴ փոխնախագահներ

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվելու է ՍԴ նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Առաջադրված միակ թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն է։

Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահի ընտրության հարցը սպառելուց հետո, օրակարգային մյուս հարցը ՍԴ փոխնախագահների ընտրության հարցն է։

ՍԴ փոխնախագահների պաշտոնում ևս պետք է թեկնածուներ առաջադրվեն։ Շաթիրյանը, սակայն, մանրամասներ չներկայացրեց։

Նա նաև չպատասխանեց հարցին, թե ինչ հարցեր է պատրաստել ՍԴ նախագահի միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանին։