Վայրի խոզն ազատվել է որսագողության մետաղալարից. ԲԸՏՄ

Հոկտեմբերի 15-ին ստացված ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզում արձանագրել են ապօրինի որսի դեպք։

Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում վայրի խոզ տեսակի կենդանին արգելափակման մեջ էր հայտնվել որսագողության նպատակով տեղադրված մետաղական լարանում։

Կենդանին ազատ է արձակվել վայրի բնություն։ Մետաղական լարանն առգրավված է։

Ձեռնարկվում են միջոցներ իրավախախտին հայտնաբերելու համար։