Սահմանադրական դատարանում ավելի շատ ժողովրդավարություն կա, քան հետհեղափոխական խորհրդարանում․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ ՍԴ-ում այս պահին ավելի շատ ժողովրդավարություն կա, քան հետհեղափոխական խորհրդարանում։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի բանում վստահ եմ՝ եթե Սահմանադրության նախկին կարգավորումները պահպանվեին և ՍԴ նախագահին ընտրելու իրավունքը վերապահված մնար ԱԺ-ին, Իմ քայլը խմբակցությունն առանց աչք թարթելու Երվանդ Խունդկարյանին կընտրեր ՍԴ նախագահ։

Սահմանադրական դատարանում ավելի շատ ժողովրդավարություն կա, քան հետհեղափոխական խորհրդարանում»։