Թուրքիայի միակ հայկական գյուղի եկեղեցում սուրբ պատարագ կմատուցվի

Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում, ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Սուրբ Մայր Աստվածածնի Վերափոխման տոնը։ Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի ծիսական արարողություն. տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը օգոստոսի 16-ի  սուրբ պատարագը մատուցելու համար կմեկնի Վաքըֆլը։ Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այս տարվա մատուցվելիք պատարագին ներկա կգտնվեն միայն Թուրքիայում բնակվող հայերը։

Պատարագի ժամանակ առաջին անգամ կճաշակեն այս տարվա  օրհնված խաղողը, այնուհետև մուսալեռցիների ավանդական հարիսան։