Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև Հայաստանին. Նիկոլ Փաշինյանը՝ պատժամիջոցների մասին

Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև Հայաստանին. Նիկոլ Փաշինյանը՝ պատժամիջոցների մասին
Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև Հայաստանին. Նիկոլ Փաշինյանը՝ պատժամիջոցների մասին

Հայաստանը հետևում է Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին, քանի որ այդ երկիրը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրան այցին ընդառաջ IRNA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:

Ըստ աղբյուրի, նա հիշեցրել է, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ 2015թ. ողջունեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, քանի որ Հայաստանը ղեկավարվել է այն տեսլականով, թե ինչպիսի հնարավորություններ են բացվում տարածաշրջանային կայունության և համագործակցության առումով:

«Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է: Մենք հետևում ենք Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին: Բնականաբար, Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև մեզ: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է կոորդինացված աշխատել, վարել բաց երկխոսություն և իրանական կողմի, և գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ: Մենք հստակ ներկայացնում ենք մեզ անհանգստացնող խնդիրները, մեր մտահոգությունները և մեր դիրքորոշումը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը կարող է դրական գործոն լինել խնդիրների լուծման որոշումների որոնման հարցում»,- ըստ «Արմենպրեսի», ասել է Փաշինյանը: