Դիմակ կրելու կարգավորումները Հայաստանում շարունակելու են գործել․ փոխնախարար

Extraordinary session of the RA National Assembly took place

Դիմակ կրելու հետ կապված կարգավորումները Հայաստանում շարունակելու են գործել։  Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ Նա նշեց, որ այսուհետ կառավարությունը պետք է սահմանի դիմակի կրման անհրաժեշտությունը։

«Դիմակի կրման անհրաժեշտությունը սահմանելու դեպքում առողջապահության նախարարը պետք է հաստատի այն դեպքերը և անհատական պաշտպանության միջոցների ցանկը, որոնք պետք է կիրառվեն։ Նախնական՝ կարանտին սահմանելու որոշմամբ դիմակի հետ կապված կարգավորումները շարունակելու են գործել։ Այսինքն՝ այս օրենսդրական փաթեթը չի նշանակում, որ դիմակի կրման պարտադիր պահանջը հանվում է»,- հայտարարեց փոխնախարարը։