«Իմ քայլը» հիմնադրամի դրամական արձագանքը COVID 19-ին կազմում է շուրջ 180 միլիոն դրամ

Մեր երկրի համար բացառիկ դժվար ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամը ծավալուն աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել տարբեր ուղղություններով, այդ թվում` ամենօրյա ռեժիմով աշխատում է սոցիալական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների հետ: Հիմնադրամի աշխատակիցները արտակարգ դրության ընթացքում արձագանքել են 750 քաղաքացու դիմումի` փորձելով օգակար լինել յուրաքանչյուրին:

Այս պահի դրությամբ հիմնադրամի դրամական արձագանքը COVID 19-ին կազմում է շուրջ 180 միլիոն դրամ:

Մեր արած եւ ծրագրված աշխատանքների մասին մանրամասն` ստորեւ.

Աջակցություն խոցելի խմբերին

«Իմ քայլը» հիմնադրամը Արագածոտնի մարզի միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձանց տրամադրել է մեկ ամսվա պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ:

Փաթեթների պարունակությունը ձեռք է բերվել բացառապես տեղական տնտեսվարողներից՝ նպատակ ունենալով խրախուսել համայնքներում տնտեսական ակտիվությունը։ Աջակցությունը հասել է 421 կարիքավորի:

Առաջիկայում Վայոց Ձորի մարզի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների երեխաներին կտրամադրվի պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ: Ծրագրի մեջ ընդգրկված է շուրջ1000 ընտանիք:

Այս ծրագիրն ընդլայնվելու է ,և հիմնադրամի աջակցությունից կօգտվեն նաև Հայաստանի այլ մարզերի բնակիչներ:

Աջակցություն առողջապահական համակարգին

«Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելու համար։ Այդ ապրանքները Չինաստանից Հայաստան են բերվել հատուկ չվերթով։ Հիմնադրամի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ և Պարետատան նախաձեռնությամբ Հայաստան է բերվել պաշտպանիչ բժշկական զգեստ, բժշկական դիմակ, պաշտպանիչ դիմակ, հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:

Աջակցություն կրթությանը

Երբ արտակարգ դրության պայմաններում դպրոցներն անցան հեռավար ուսուցման, պարզ դարձավ, որ դպրոցականների շուրջ 10 տոկոսը չի կարող օգտվել այդ հնարավորությունից, քանի որ չունի պահանջվող տեխնիկա: Նպատակ ունենալով ապահովել կրթության հասանելիության հավասար պայմաններ՝ «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է 300 միավոր անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռքբերում, որոնք կտրամադրվեն աշակերտ ունեցող խոցելի ընտանիքներին:

Արտակարգ դրության պայմաններում «Իմ քայլը» հիմնադրամի ամբողջ կազմն աշխատել է արտակարգ պայմաններում։ 2020 թվականի մարտի 16-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվաը հիմնադրամը քաղաքացիներից ստացել է 749 դիմում, որից 688-ը սոցիալական բնույթի։ Նշված ժամանակահատվածում հիմնադրամի աշխատակիցները պատասխանել են 390 հեռախոսազանգի: Հիմնադրամի բոլոր դիմումատուները ստացել են անհրաժեշտ արձագանք` յուրաքանչյուրի դեպքում այդ արձագանքը տարբեր է եղել, ոմանք բավարարվել են, շնորհակալ եղել, ոմանք դժգոհ մնացել, բայց մեզ համար կարեւոր է որեւէ մեկին անարձագանք եւ անտեսված չթողնելը:

Գումարային տեսքով` «Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը Նոր տիպին կորոնավիրուսի համավարակին այս պահի դրությամբ կազմում է շուրջ 180 միլիոն դրամ, խոսքը արդեն իրականացված եւ հստակ ծրագրված միջոցառումների մասին, որոնք կիրականացվեն առաջիկա երկու- երեք շաբաթվա ընթացքում:

Մենք շնորհակալ ենք բոլոր գործընկիերներին արգասաբեր համագործակցության համար եւ մեր բոլոր բարերարներին իրենց նվիրատվութունների համար: