Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Երևանում սպանված տրանս աղջկա հիշատակին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են, որ երեկ երեկոյան դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարգանքի տուրք է մատուցել Երևանում սպանված երիտասարդ տրանս աղջկա՝ Ադրիանա Սարգիս Սարգսյանի հիշատակին «Տրանս ազգային կոալիցիա» ՀԿ-ի կողմից բացված ինքնաշեն հուշահամալիրին: