Հայկ Կոստանյանը՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար է նշանակվել Հայկ Կոստանյանը։

Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ մինչ այս Հայկ Կոստանյանը զբաղեցնում էր Արտակագ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնը։